Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային հավաքականի մամուլի քարտուղար Կակեմբո Անդերսոնին կոչ է արել գարեջրի բաժակով նկար հրապարակելու համար։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։
Անդերսոնը Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Իսակի ու Ռոբին Կվայսոնի հետ լուսանկար է հրապարակել, որում ինքը ևս ազգային հավաքականի մարզաշապիկով է, իսկ ձեռքին՝ գարեջի բաժակ։ Լուսանկարն արված է Ստոքհոլմի այն հյուրանոցի տանիքին, որտեղ նրանք հանգրվանել են։
Խնդիրը նրանում է, որ համաձայն Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնների՝ թիմի ոչ մի անդամ հավաքականի մարզաշապիկով չպետք է ալկոհոլ օգտագործի, նաև լուսանկարներ հրապարակի։
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հոկան Շեստրանդը Անդերսոնին ստիպել է ջնջել հրապարակումն ու հրապարակավ ներողություն խնդրել։
Եվրոյում Շվեդիայի հավաքականն իր առաջին խաղը կանցկացնի հունիսի 14-ին՝ մրցելով Իսպանիայի ընտրանու դեմ։