«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը մեկնաբանել է թիմի նախկին ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր վերադարձի մասին խոսակցությունները.
«Այդ միտքն ինձ դուր է գալիս, բայց ավելի լավ է՝ հիշողությունները թողնել այնտեղ, որտեղ կան»,- ասել է Նևիլը:
Ռոնալդուն «Յունայթեդում խաղացել է 2003-2009 թթ-ին ու անցկացրած 292 խաղում դարձել է 118 գոլի և 69 գոլային փովանցման հեղինակ:
«Յունայթեդի» կազմում Ռոնալդուն հաղթել է ՉԼ-ի խաղարկությունում ու 3 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն:
«Յուվենտուսի» հետ Ռոնալդուի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թ-ի ամառ: