Vbet ՀՊԼ 24-րդ տուրի շրջանակում «Վանը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»։
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, սակայն երկրորդ խաղակեսում, 14 րոպեի ընթացքում, տանտերերը կարողացան երեք գնդակ ուղարկել հյուրերի դարպասը․ դուբլով աչքի ընկավ Էզան, ևս մեկ գոլ խփեց Այվազյանը։ «Ալաշկերտի» ֆուտբոլիստները կարողացան մեկ գնդակ խփել․ աչքի ընկավ հյուրերի կիսապաշտպան Գոմեն։
Այս հաղթանակից հետո «Վանը» 28 միավորով մնաց 6-րդ տեղում, «Ալաշկերտը» 37 միավորով՝ 3-րդ։