Բրիտանացի քաղաքական գործիչ Մայքլ Գոուն ասել է, որ երկրի իշխանությունները, ՈւԵՖԱ-ն և ներգրավված մյուս կողմերը բանակցություններ են վարում Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Թուրքիայից Անգլիա տեղափոխելու համար:
«Այս պահին նուրբ բանակցություններ են ընթանում», — մեջբերում է Գոուին Reuters-ը․ «Իմ ընկերն ու գործընկեր Օլիվեր Դոուդենը (Մեծ Բրիտանիայի թվային մշակույթի, լրատվության և սպորտի նախարար) քննարկում են այս հարցը, ուստի ես չեմ ուզում դրանով զբաղվել: Այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ բրիտանացի երկրպագուները կցանկանային եզրափակիչը տեսնել Միացյալ Թագավորությունում»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՈւԵՖԱ-ն և Բրիտանիայի կառավարությունը քննարկում են եզրափակիչը Ստամբուլից տեղափոխելու հնարավորությունը, քանի որ Թուրքիան ընդգրկված է երկրների կարմիր ցուցակում, որտեղից վերադառնալիս պահանջվում է պարտադիր կարանտին:
«Ասթոն Վիլլան» արդեն եզրափակչի այլընտրանքային վայր է առաջարկել Բիրմինգհեմում գտնվող «Վիլլա Պարկ» իրենց տնային մարզադաշտը: ՈւԵՖԱ-ն քննարկում է հանդիպումը Լոնդոն տեղափոխելու տարբերակը: Վերջնական որոշումը կարող է կայացվել հաջորդ 72 ժամվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը պետք տեղի ունենա մայիսի 29-ին Ստամբուլում: Եզրափակչում կխաղան երկու անգլիական թիմեր: Կիսաեզրափակիչում «Չելսին» հաղթեց «Ռեալին», իսկ «Մանչեսթեր Սիթին» ՝ ՊՍԺ-ին: