«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի ծառայություններով հետաքրքրվում է իր նախկին ակումբը։
Լրագրող Քրիստիան Ֆալկը թվիթերյան իր էջում հաղորդում է, որ եգիպտոսցի հարձակվողը ներառված է «Չելսիի» շորթ-լիստում։ Տրանսֆերով հետաքրքրված է «կապույտների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։
Սալահը «Չելսիում» հանդես է եկել 2014-2016 թվականներին, բայց թիմի կազմում մասնակցել է ընդամենը 19 խաղի՝ մեծ մասամբ վարձակալության գնալով այլ ակումբներ։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ նրա ծառայություններով հետաքրքրվում են «Յուվենտուսը», «Ռեալն» ու ՊՍԺ-ն։