«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է այն մասին, որ թիմը հնարավոր է, որ տեղ չգտնի Չեմպիոնների լիգայում։
«Մենք երեխաներ չենք, որոնց հրուշակեղենի խանութում կոնֆետ չեն տվել։ Մենք պատասխանատվություն ենք կրում այն իրավիճակի համար, որում գտնվում ենք, ու ոչ ոք մյուս մրցաշրջանում հեռուստացույցի առջև պառկած ՉԼ-ն չի նայելու ու լաց լինի, եթե մենք չմասնակցենք։
Եթե ինչ-որ մեկը սրա հետ կապված խնդիրներ ունի, ապա, հուսով եմ, որ ես դա արագ կհասկանամ ու կկարողանամ արագ կարգավորել։ Գրեթե համոզված եմ, որ արագ կկարողանամ դա հասկանալ։
Մենք դեռ Չեմպիոնների լիգայում հայտնվելու շանս ունենք, ու պիտի կենտրոնանանք դրա վրա։ Ինչ-որ մեկն, իհարկե, արդեն մտածում է, որ մենք շանս չունենք, դրա համար էլ այս մրցաշրջանը պիտի հաշվարկից հանենք»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
ԱՊԼ մրցաշրջանի ավարտից 5 խաղ առաջ մերսիսայդցիները 7-րդ տեղում են ու 4-րդ տեղից հետ են մնում 7 միավորով։