Իտալական «Ֆիորենտինան» ներկայացրել է այն 24 խաղացողների անունները, որոնք նախապատրաստվում են Ա Սերիայի 35-րդ տուրի շրջանակում «Լացիոյի» դեմ խաղին: Հայտացուցակում է նաև վնասվածքից ապաքինված Ալեքսանդր Կոկորինը
«Ֆիորենտինա»-«Լացիո» հանդիպումը կկայանա վաղը՝ «Արտեմիո Ֆրանկի» ստադիոնում:
Կոկորինը ազդրի վնասվածք էր ստացել մարտի սկզբին, որի պատճառով բաց թողեց Ա Սերիայի 8 հանդիպում:
Կոկորինը Ֆլորենցիա տեղափոխվեց սույն թվականի հունվարին՝ «Սպարտակից»: Գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2024 թ.:
SQUAD LIST | 📝
The viola players for #FiorentinaLazio ⚜️#ForzaViola 💜 #Fiorentina pic.twitter.com/uyPuLBhljD
— ACF Fiorentina English (@ACFFiorentinaEN) May 7, 2021