Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինի նորամուտը հետաձգվում է:
Ռուս հարձակվողի ապաքինման համար պահանջվում է ևս 4 շաբաթ: Ակնկալվում է, որ Կոկորինը դաշտ կվերադառնա սեպտեմբերի վերջին:
ՌՊԼ-ի առաջիկա 4 տուրում «Սպարտակը» մրցելու է «Ռոտորի», «Արսենալի», ԲԿՄԱ-ի ու «Ռուբինի» հետ: