«Ֆիորենտինան» և «Սպարտակը» համաձայնեցրել են հարձակվող Ալեքսանդր Կոկորինի տեղափոխության բոլոր պայմանները։ Այս մասին ռուսական Чемпионат-ին հայտնել է իրավիճակին ծանոթ միանգամից երկու աղբյուր։ Եթե բուժզննումը հաջող անցնի, ապա հունվարի 26-ին ռուս ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի «Ֆիորենտիայի» հետ։
«Հունվարի 25-ին Կոկորինը բուժզննում կկայանա Հռոմում»,- գրում է կայքը։
Երեկ հայտնի էր դարձել, որ ակումբները տրանսֆերի շուրջ սկզբունքային համաձայնության էին հասել։ Գործարքի արժեքը մոտ 5 մլն եվրո պետք է կազմի։ Իտալական ակումբը Կոկորինին տարեկան մոտ 1,7 մլն աշխատավարձով պայմանագիր է առաջարկել և նրան 24 ժամ է տվել մտածելու և որոշում կայացնելու համար։ «Սպարտակի» հետ պայմանագրով, որը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը, Կոկորինը 3 մլն եվրո է ստանում։
Կոկորինն անցած ամառ է տեղափոխվել «Սպարտակ» ազատ խաղացողի կարգավիճակով։ Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա հարձակվողը ՌՊԼ-ի 8 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։