Լրագրող Նիկոլո Սկիրան հայտնում է, որ Միլանի «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն առաջարկ ունի «Մանչեսթեր Սիթիից»:
Նախկինում բելգիացու տրանսֆերի համար պայքարում էր նաև Լոնդոնի «Չելսին», բայց Լուկակուն ցանկացավ մնալ Միլանում:
Այժմ «Սիթին» ակտիվ բանակցային փուլ է նախապատրաստում, սակայն «Ինտերն» իր լավագույն ռմբարկուին ցանկանում է պահել:
Լուկակուն նախկինում խաղացել է «Չելսիում», «Էվերթոնում», «Մանչեսթեր Յունայթեդում» և «Վեսթ Բրոմվիչում»:
Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 33 խաղում նա դարձել է 21 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ: