Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը համարվող Գլեյզերների ընտանիքը չի պատրաստվում վաճառել ակումբի բաժնետոմսերը, հայտնում է The Guardian-ը:
Վերջին 2 շաբաթվա ընթացքում թիմի երկրպագուներն անդադար բողոքի ակցիաներ են անցկացնում և պահանջում են ակումբի ղեկավարության հեռացումը: Երկրպագուների «համբերության բաժակը լցվեց» այն ժամանակ, երբ որոշում կայացվեց միանալ Սուպերլիգային:
Գլեյզերները պատրաստվում են բարձրացնել ակումբի վաճառքային գումարը, որպեսզի այդ խոսակցություններն ընդհանրապես չլինեն:
Օրեր առաջ «Յունայթեդի երկրպագուների բողոքի ակցիայի պատճառով հետաձգվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» հանդիպումը: