«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ԱՊԼ 34-րդ տուրում ՄՅՈՒ-ի դեմ կայանալիք խաղի մասին։
««Լիվերպուլը» պարտավոր է հաղթել «Օլդ Թրաֆորդում»։ 100%: Եթե չհաղթենք, կկորցնենք եվրագավաթի շանսերը։
Մեզ բարդ, ինտենսիվ խաղ է սպասվում։ Դիտել ենք «Ռոմայի» դեմ ՄՅՈՒ-ի խաղն ու նրանք լավ տեսք ունեին։ Հատկապես, երբ նրանց թույլ են տալիս խաղալ։ Նրանք սավառնում էին խաղադաշտում։
Վստահ եմ, որ նրանք մինչև հիմա մտածում են, որ ԱՊԼ-ն հաղթելու շանսեր ունեն։ Երկու թիմին էլ հաղթանակ է պետք առաջիկա խաղում, իսկ դա լավ բաղադրատոմս է գերազանց խաղի համար»,- Կլոպի խոսքերն է փոխանցում։