«Չելսին» հետաքրքրված է «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի ծառայություններով, հայտնում է Daily Mail-ը: Միլանյան ակումբը պատրաստ է այս ամառ վաճառել բելգիացուն 120 միլիոն եվրոյով:
Հարձակումը ուժեղացնելու այլ թեկնածուների թվում լոնդոնցիները դիտարկում են Հարի Քեյնին («Տոտենհեմ») և Էրլինգ Հոլանդին («Բորուսիա Դորտմունդ»), սակայն նրանցից յուրաքանչյուրի տրանսֆերնը կարող է ավելի թանկ արժենալ։
Այս մրցաշրջանում Լուկակուն «Ինտերի» կազմում անցկացրել է 40 հանդիպում, դարձել 27 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
Հարձակվողը նախկինում խաղացել է «Չելսիում», իսկ 2014-ին կապույտները նրան վաճառել են «Էվերթոնին» 35 միլիոն եվրոյով: