Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացել է անգլիական լիգայի Գավաթի եզրափակիչը, որում միմյանց հետ մրցել են «Մանչեսթեր Սիթին» և «Տոտենհեմը»։ Հանդիպումն ավարտվել է Խոսեպ Գվարդիոլայի թիմի՝ 1-0 հաշվով հաղթանակով։
Հանդիպման միակ գնդակը 82-րդ րոպեին հեղինակել է պաշտպան էմերիկ Լապորտը՝ գլխի հարվածով եզրափակելով Քևին դե Բրույնեի փոխանցումը։
«Մանչեսթեր Սիթին» դարձավ Անգլիայի լիգայի Գավաթի 8-ակի հաղթող, ի դեպ վերջին 4 խաղարկություններում հենց Գվարդիոլայի թիմն է հաղթողը։ «Տոտենհեմը» իր պատմության ընթացքում 4 անգամ է դարձել Անգլիայի լիգայի Գավաթի հաղթող, վերջինը՝ 2008 թվականին։