«Ատլետիկոյի» ֆուտբոլիստները ողջունել են իսպանական ակումբի որոշումը՝ Եվրոպայի Սուպերլիգայից դուրս գալու վերաբերյան:
«Մենք ուրախ ենք Սուպերլիգան լքելու՝ «Ատլետիկոյի» վերջնական որոշման համար: Մենք կշարունակենք պայքարել ակումբին օգնելու համար ու պահպանել այն արժեքներն ու մարզական սկզբունքները, որոնք միշտ եղել են մեր հիմնական առանձնահատկությունները», — ասված է թիմի կիսապաշտպան Կոկեի թվիթերյան էջի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 21-ին, «Ատլետիկոն» պաշտոնապես հայտարարեց Սուպերլիգայից դուրս գալու մասին: