Մադրիդի «Ատլետիկոն» պաշտոնապես հայտարարեց Սուպերլիգայից դուրս գալու որոշման մասին: Անգլիայի Պրեմիեր լիգայի վեց ակումբներ՝ «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Լիվերպուլ», «Չելսի», «Արսենալ» և «Տոտենհեմ», ինչպես նաև «Ինտերն» արդեն հայտարարել են մրցաշարից դուրս գալու մասին:
«Ատլետիկոյի տնօրենների խորհուրդն այսօր առավոտյան նիստում որոշում է կայացրել Սուպերլիգային և մնացած հիմնադիր ակումբներին պաշտոնապես տեղեկացնել իր որոշման մասին:
Հիմնական թիմը և մարզիչը իրենց գոհունակությունը հայտնեցին ակումբի որոշման կապակցությամբ` գիտակցելով, որ մարզական ասպեկտը պետք է գերակայի ցանկացած այլ չափանիշի», — ասվում է «Ատլետիկոյի» հայտարարության մեջ:
Այսպիսով, միայն «Ռեալը», «Բարսելոնան», «Յուվենտուսն» ու «Միլանը» դեռ չեն հայտարարել Սուպերլիգայից դուրս գալու մասին: