«Տոտենհեմի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռայան Մեյսոնը խոսել է թիմի հարձակվող Հարի Քեյնի վիճակի մասին, որը ԱՊԼ 32-րդ տուրի՝ «Էվերթոնի» դեմ խաղում (2-2) վնասվածք էր ստացել։
«Վստահ չեմ, որ նա կարող է խաղալ Լիգայի Գավաթի եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպմանը։ Քեյնը այսօր չի մարզվել»,- մարզչի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Հիշեցնենք, որ վաղը ԱՊԼ հերթական տուրում «Տոտենհեմը» կմրցի «Սաութհեմփթոնի» հետ, իսկ ապրիլի 25-ին Լիգայի Գավաթում նրանք կհանդիպեն «Մանչեսթեր Սիթիին»։