«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը երկու գնդակ խփեց «Էվերթոնի» դարպասը երեկ կայացած խաղում (2-2):
Սրանք ԱՊԼ-ում ֆուտբոլիստի 163-րդ եւ 164-րդ գոլերն էին:
Պրեմիեր լիգայի կայքի համաձայն ՝ Քեյնը առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակում բարձրացավ 7-րդ տեղը՝ շրջանցելով Ռոբի Ֆաուլերին:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկուն Ալան Շիրերն է՝ 260 գոլով: