Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում կայացավ «Տոտենհեմ»-«Միդլսբրո» հանդիպման վերախաղարկումը: Նախորդ հանդիպումը ավարտվել էր 1:1 հաշվով:
Ժոզե Մոուրինյոյի թիմին հաղթանակ բերեցին Ջիովանի Լո Չելսիոյի և Էրիկ Լամելայի գոլերը, որոնք խփվեցին առաջին խաղակեսի մեկնարկային 15 րոպեների ընթացքում:
Հյուրերին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: 83-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ջորջ Սևիլը:
Հաջորդ փուլում «Տոտենհեմը» կմրցի «Սաութհեմփթոնի» հետ: