Ըստ Deportes Cuatro-ի, Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը կարող է այս ամառ հեռանալ Լա Լիգայից: Փաստն այն է, որ «Լիվերպուլում» ցանկանում են ուրուգվայցուն կրկին տեսնել «Էնֆիլդում»:
Այն դեպքում, երբ անգլական թիմի հարձակման գծի առաջատար Մուհամեդ Սալահը հեռանա թիմից, նրա տեղը պետք է զբաղեցնի Սուարեսը:
Չնայած այն հանգամանքին, որ ֆուտբոլիստը այժմ 34 տարեկան է, նա շարունակում է համարվել ամենավտանգավոր հարձակվողներից մեկը:
Ընթացիկ մրցաշրջանում Սուարեսը Լա լիգայում անցկացրել է 32 խաղ և դարձել 19 գոլի, ինչպես նաև 2 գոլային փոխանցման հեղինակ: