Պորտուգալական «Սպորտինգի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետում:
Կատալոնական ակումբը նրան դիտարկում է որպես գլխավոր այլընտրանք այն դեպքում, եթե չհաջողվի իրականացնել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսի տրանսֆերը։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է հայտնի ինսայդեր և լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնայի» շորթ-լիստում հայտնված Սուարեսի տեղափոխությունը հեշտ գործարք չի լինի լիսաբոնցիների հետ բանակցություններում, քանի որ վերջինս պորտուգալական ակումբի առանցքային խաղացողներից մեկն է։
««Բարսելոնան» կսկսի ակտիվորեն դիտարկել Սուարեսի և այլ հարձակվողների տարբերակները միայն հաջորդ շաբաթվանից, եթե Խուլիանի գործարքը մինչ այդ այդպես էլ պաշտոնապես չձևակերպվի»,- նշել է Ռոմանոն։























































