MLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» Ֆորտ Լոդերդեյլի «Դի-Էր-Վի Փի-Էն-Քեյ» մարզադաշտում ընդունեց «Դի-Սի Յունայթեդին» և 4:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնեց։
Տանտերերի կազմում փայլուն հանդիպում անցկացրեցին արգենտինացի Լիոնել Մեսսին և ուրուգվայցի Լուիս Սուարեսը։ Աստղային հարձակվողները դարձան երկուական գոլի հեղինակ՝ ձևակերպելով դուբլ։
Այս տպավորիչ հաղթանակի շնորհիվ «Ինտեր Մայամին» վերջապես ընդհատեց MLS-ում իր՝ հինգ խաղից բաղկացած առանց հաղթանակների շարքը, որի ընթացքում թիմը գրանցել էր 4 ոչ-ոքի և 1 պարտություն։ «Դի-Սի Յունայթեդն» իր հերթին վերջին երեք հանդիպումներում կրեց արդեն երկրորդ պարտությունը։
Հաջորդ տուրում «Ինտեր Մայամին» ուժերը կչափի «Նյու Յորք Սիթիի» հետ, իսկ «Դի-Սի Յունայթեդը» կմրցի «Նյու Յորք Ռեդ Բուլզի» դեմ։
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































