«Տոտենհեմի» նոր հովանավոր Dulux-ը ապշեցրել է թիմի երկրպագուներին`սոցիալական ցանցերում ակումբի և ներկերի ապրանքանիշի համագործակցության մասին հայտարարությունից մի քանի րոպե անց տեղադրելով մի շարք թվիթեր՝ ծաղրելով ակումբին:
Հինգշաբթի առավոտյան «Տոտենհեմը» Twitter-ում լուր էր տարածել այն մասին, որ ակումբը համագործակցելու է «Dulux» — ի հետ, որը կդառնա ակումբի առաջին «ներկերի պաշտոնական մատակարարը»:
Երկրպագուներից մեկը չկարողացավ դիմակայել «Տոտենհեմի» թույլ պաշտպանությունը ծաղրելու գայթակղությանը ՝ հարցնելով. «Կարո՞ղ է շունը խաղալ որպես կենտրոնական պաշտպան»:
Ի պատասխան, Dulux-ի պաշտոնական էջը պատասխանեց. «Նա կարող էր ավելի լավ դա անել»: Այնուամենայնիվ, Dulux-ն այսքանով չսահմանափակվեց: Twitter-ի մեկ այլ օգտատեր իր թվիթերում գրեց. «Տիտղոսները պահելու պահարանը ներկելու ժամանակն է», իսկ Dulux-ի էջը պատասխանում է դատարկ պահարանի նկարով՝ Տոտենհեմի տարբերանշանով, գրելով՝ «Վաճառվում է տիտղոսների պահարան, չօգտագործված»:
Նշենք, որ 2008-ին Լիգայի գավաթը նվաճելուց ի վեր «Տոտենհեմը» չի նվաճել ոչ մի տիտղոս, ինչի համար թիմին հաճախ ծաղրում են: Այնուամենայնիվ, «Տոտենհեմը» հնարավորություն կունենա շտկել դա, երբ «Տոտենհեմը» ապրիլի 25-ին Լիգայի գավաթի եզրափակչում կհանդիպի «Մանչեսթեր Սիթիի» հետ: