Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր «Գրանադային» ու հաղթանակ տոնեց։ Խաղն ավարտվեց 0-2 հաշվով։
31-րդ րոպեին Լինդելյոֆի փոխանցումից հետո աչքի ընկավ Ռեշֆորդը՝ առաջ մղելով հյուրերին։ Խաղի հիմնական ժամանակի վերջին րոպեին հանդիպման մրցավարը հյուրերին 11-մետրանոց իրացնելու հնարավորություն տվեց և գնդակին մոտեցած Բրունո Ֆերնանդեշն այն ուղարկեց ուղիղ իսպանացիների դարպասը։
Այսպիսով, Սուլշերի սաները մրցակցին տանը կընդունի առավելությամբ։