Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալն» ընդունել էր Պրահայի «Սլավիային» ու չկարողացավ հաղթանակի հասնել։
Հանդիպման միակ գոլը խփվեց 86-րդ րոպեին․ լոնդոնցիների կազմում Օբամեյնագի փոխանցումից հետո աչքի ընկավ Նիկոլաս Պեպեն։ Երբ թվում էր, թե խաղն այսպես էլ կավարտվի, հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին հյուրերը կարողացան գրավել մրցակցի դարպասն ու փրկվել պարտությունից։
Արտետայի սաները դժվար կացության մեջ են հայտնվում պատասխան արտագնա խաղից առաջ։