Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է ուժեղանալ «Չելսիի» ձախ պաշտպան Էմերսոն Պալմերիի տրանսֆերով, հաղորդում է Calciomercato-ն։
Պարբերականի տեղեկություններով՝ «ծեր սինյորան» մտադիր է ձեռք բերել 25-ամյա ֆուտբոլիստին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Գործարքն արդեն հաստատել է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին, սակայն ֆուտբոլիստը դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում. նա մտածում է պայմանագիրը մինչև2024 թվականը երկարաձգելու մասին:
Ընթացիկ մրցաշրջանում Էմերսոնը «Չելսիի» կազմում մասնակցել է 6 հանդիպման։