«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը, ով անցյալ տարի տեղափոխվեց «Աթլետիկո», խոստովանել է, որ շարունակում է հետևել իր նախկին թիմի խաղերին:
«Ես դիտում եմ նրանց հանդիպումները, քանի որ սիրում եմ ֆուտբոլ դիտել և հիանում եմ այն ակումբով, որի գույները պաշտպանել եմ: Ես շնորհակալ եմ նրանց: Մենք անընդհատ կապի մեջ ենք Լիոնել Մեսսիի հետ, մենք շփվում ենք գրեթե ամեն օր:
Գիտեմ, որ «Բարսելոնայում» ինձ հիշում ու սիրում են: Եվ ես, իր հերթին, շատ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ նրանք այնտեղ արեցին ինձ համար:
Ես դիտել եմ նրանց վերջին խաղը «Ռեալ Սոսյեդադի» դեմ, որում նրանք հաղթել էին 6:1 հաշվով: Դա անհավանական էր: Գերազանց խաղ. թիմը շատ ակտիվ էր, այն ընդգրկում է աշխարհի ուժեղագույն խաղացողներին», — մեջբերում է Սուարեսին Marca-ն: