Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը երեկ՝ մարտի 21-ին, իր կարիերայի 500-րդ գոլը խփելուց հետո կիսվել է տպավորություններով «Լիվերպուլում» հանդես գալու ժամանակների վերաբերյալ։
««Լիվերպուլը» յուրահատուկ էր։ Երկրպագուների հետ կապն ինձ ոգեշնչում էր ընդունել նման մրցունակ լիգայում հանդես գալումարտահրավերը»,- գրել է Սուարեսը ինստագրամյան իր էջում։
Սուարեսը 198 գոլ է խփել «Բարսելոնայի» կազմում, 111-ը՝ «Այաքսի», 82-ը՝ «Լիվերպուլի», 63-ը՝ Ուրուգվայի հավաքականի, 15-ը՝ «Գրոնինգենի», 12-ը՝ «Նյուքասլի»։ Սուարեսը «Ատլետիկո» էր տեղափոխվել «Բարսելոնայից» նախորդ ամառ։