Ա Սերիայի 28-րդ տուրում «Յուվենտուսը» ընդունում է «Բենևենտոյին»: Հանդիպումը կայանում է Թուրինի «Ալյանց Յուվենտուս» մարզադաշտում:
Թուրինյան ակումբի մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ խաղի մեկնարկից առաջ «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին շնորհավորել է թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին նոր նվաճման առթիվ. մարտի 14-ին 36-ամյա Ռոնալդուն գերազանցել է լեգենդար Բելեի բացարձակ ռեկորդը՝ կարիերայում խփած գոլերի քանակով: Անյելին Ռոնալդուին է նվիրել 770 համարի (Ռոնալդուի՝ կարիերայում խփած գոլերի քանակը) մարզաշապիկ է նվիրել G.O.A.T. գրությամբ՝ Greatest Of All Time (Բոլոր ժամանկների լավագույնը):
Հիշեցնենք՝ Պելեն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 767 գոլի ցուցանիշով: Բրազիլացին ընդունել է այն փաստը, որ Ռոնալդուն գերազանցել է իր նվաճումը ու անգամ շնորհավորել է պորտուգալացուն: