Իտալացի հայտնի մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է Իտալիայի լավագույն մասնագետների մասին, ինչպես նաև ասել, թե ով կդառնա Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի հաղթող։
«Ովքե՞ր են Իտալիայի լավագույն մարզիչները։ Կոնտեն ու Գասպերինին։ Կոնտեն մտափոխվեց ու վերադարձավ ֆուտբոլին։ Գասպը եվրոպական մտածելակերպով միակ մարդն է։
Ինձ նաև Գոտին է դուր գալիս։ Նա իրեն չի ցուցադրում, պարզ բաներ է անում ու հարգում է կազմը, որն ունի։
«Ինտերն» արդեն հաղթել է Սկուդետոն։ Նրանք հաղթել են այն, երբ «Միլանը» պարտվեց «Սպեցիային»»,-Կապելոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
Նախօրեին Գասպերինին ճանաչվեց Ա Սերիայի 2019/20 մրցաշրջանի լավագույն մարզիչ։