«Միլանի» նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է Ռաֆայել Լեաուի մասին, ով վերջերս հայտարարել էր, որ ցանկանում է ուժերը փորձել այլ լիգայում և դեմ չէ ակումբը փոխելուն;
Կապելոյի խոսքով՝ նման բացահայտ խոսքերից հետո նա անմիջապես կվաճառեր ֆուտբոլիստին, առանց հապաղելու:
«Ի՞նչ պետք է անի «Միլանը» նման խոստովանությունից հետո: Պատասխանը պարզ է՝ անմիջապես վաճառել նրան: Վերջին տարիներին նա այլևս նույնը չէ, ինչ «Միլանի» չեմպիոնական տարվա ժամանակ: Նա կորցրել է աճելու ցանկությունը և արագությունը: Նա նախկինում անկասելի էր, բայց հիմա, ցավոք, այդպես չէ», — Կապելոյի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը:
Պորտուգալացի հարձակվողը իր ներկայիս ակումբում է 2019 թվականից:



























































