Դորտմունդի «Բորուսիան» մտադիր չէ այս ամառ վաճառել հարձակվող Էրլինգ Հոլանդին։ Այս մասին հաղորդում է TribalFootball-ը։
Խոսեպ Պեդրերոլը, որը «Ռեալին» մոտ կանգնած անձնավորություն է, պատմել է, որ գերմանական ակումբը նորվեգացու ծառայություններով հետաքրքրված բոլոր թիմերին հաղորդել է, որ նրան ձեռք բերելու համար պիտի մոտ 250 մլն եվրո վճարեն։ Այդ կերպ, «Բորուսիան» ուզում է ցույց տալ, որ մոտ ժամանակներս չի պատրաստվում բաց թողնել հարձակվողին։
Հիշեցնենք, որ Հոլանդին հավակնում էին «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալը» և «Չելսին»։