Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա խաղացող:
Այդ մասին տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Խորվաթ ֆուտբոլիստը գոլային փոխանցում կատարեց 1/8 եզրափակչի «Ատալանտայի» դեմ պատասխան խաղում (3-1), իսկ նրա փոխանցումների ճշգրտությունը կազմում էր 94%:
Բացի Մոդրիչից շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակներդներ էին նաև Կևին Դե Բրույնեն, Նգոլո Կանտեն և Յոսուա Կիմմիխը։