Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Չելսին» Լոնդոնում ընդունել էր Մադրիդի «Ատլետիկոյին» ու հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 2-0 հաշվով։
Հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին խփեց Զիյեշը։
82-րդ րոպեին Սավիչը ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից՝ մադրիդցիներին թողնելով տասը հոգով։
Հիմնական ժամանակին ավելացրած 4-րդ րոպեին Պուլիշիչի փոխանցումից հետո Էմերսոնը դարձավ գոլի հեղինակ ու վերջակետ դրեց խաղին։
Լոնդոնցիները ընդհանուր դիմակայությունում հաղթեցին 3-0 հաշվով ու պայքարը կշարունակեն 1/4 եզրափակչում։