«Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը «Ատալանտայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի պատասխան խաղից հետո (3-1, երկու խաղերի արդյունքում՝ 4-1) կիսվել է տպավորություններով։
«Կարևորն այն է, որ մենք հաղթեցինք։ Ես պետք է ավելացնեմ, բայց հիմա ուրախ եմ մեր ընդհանուր հաղթանակի համար։ Հուսով եմ՝ հաջորդ պահերս կօգտագործեմ։
Հոգում միշտ հաճելի է, երբ ամբողջությամբ ես տրվել, իսկ երբ դա լինում է այսպիսի կարևոր խաղերում կրկնակի հաճելի է։ Ես ամեն օր ջանասիրաբար աշխատում եմ, որպեսզի ավելի լավը դառնամ»,-Վինիսիուսի խոսքն է մեջբերում UEFA-ի պաշտոնական կայքը։