«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի «Ատալանտայի» դեմ պատասխան խաղում (3-1, երկու խաղերի արդյունքում՝ 4-1) դարձավ գոլի հեղինակ։
Սա ֆրանսիացի հարձակվողի առաջին գոլն էր 2021 թվականին Չեմպիոնների լիգայում։ Gracenote-ի փոխանցմամբ՝ Բենզեման գոլ է խփում գլխավոր եվրագավաթում 17 օրացույցային տարի անընդմեջ։
Բենզեման կրկնել է Լիոնել Մեսսիի և Ռաուլի ռեկորդը, որոնք ևս նույնպես գրանցել են այսպիսի ցուցանիշ Չեմպիոնների լիգայում։