«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը Իսպանիայի Լա Լիգայի 3-րդ տուրի տնային խաղում դարձել է պատմական ռեկորդի հեղինակ։ Կատալոնացիների կողմից 5:2 հաշվով «Ռայո Վալեկանոյի» ջախջախման ժամանակ երիտասարդ ֆուտբոլիստը դարձել է դուբլի հեղինակ՝ հատելով ակումբային մակարդակում խփած 50 գոլի սահմանագիծը (51-րդ և 52-րդ գոլերը)։
Ինչպես հայտնում է հեղինակավոր MisterChip վիճակագրական ռեսուրսը, Յամալը դարձել է իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլի պատմության ամենաերիտասարդ խաղացողը, որը գրանցում է 50+ գոլի արդյունք։
Ամենաերիտասարդ տարիքում 50 գոլի սահմանագիծը հատած ֆուտբոլիստների լավագույն եռյակը՝
- Լամին Յամալ («Բարսելոնա»)՝ 19 տարեկան և 49 օրական
- Ռաուլ Գոնսալես («Ռեալ Մադրիդ»)՝ 19 տարեկան և 249 օրական (նախկին ռեկորդակիր)
- Ֆեռնանդո Տոռես («Ատլետիկո Մադրիդ»)՝ 20 տարեկան և 221 օրական
Լամին Յամալը կատալոնական ակումբի գլխավոր թիմում հանդես է գալիս 2023 թվականի հուլիսից։ Ընթացիկ մրցաշրջանում նա արդեն մասնակցել է 3 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։ Նախորդ՝ 2025/26 մրցաշրջանում վինգերն անցկացրել էր 45 հանդիպում՝ իր ակտիվում գրանցելով 24 գոլ և 14 արդյունավետ փոխանցում։
























































