Հայաստանի ազգային հավաքականի ու ղազախական «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի վնասվածքը լուրջ չէ: Այս մասին հայտնում է ՀՖՖ թելեգրամյան ալիքը:
Հաղորդվում է, որ մեր կիսապաշտպանը կմիանա ազգային հավաքականին և կմասնակցի առաջիկա հանդիպումներին:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը մարտի 25-ին արտագնա խաղում կմրցի Լիխտեյնշտեյնի հավաքականի հետ, մարտի 28-ին Երևանում կընդունի Իսլանդիայի, իսկ 31-ին՝ Ռումինիայի հավաքականին: