Սլովակիայի առաջնության 10-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս ուժերն է չափել «Սկալիցայի» հետ:
Դրամատիկ դրվագներով հարուստ հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ հյուրերին պարտությունից փրկել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Տիգրան Բարսեղյանը։
Առաջին խաղակեսում երկրպագուները գոլեր չեն տեսել, սակայն հիմնական իրադարձությունները ծավալվել են ընդմիջումից հետո: 54-րդ րոպեին Էրիկ Դանիելը առաջ է մղել տանտերերին։ Բայց ընդամենը 6 րոպե անց Բարսեղյանն իր խոսքն է ասել՝ տուգանային հարվածի փայլուն իրացմամբ գնդակն ուղարկելով դարպասի աջ անկյունն ու վերականգնելով հավասարությունը։
Հայ ֆուտբոլիստի գոլը կարող էր շրջադարձային լինել և հաղթանակ պարգևել հյուրերին, սակայն 71-րդ րոպեին «Սլովանի» խաղացող Անդրաժ Շպորարը վրիպել է 11-մետրանոց նշանակետից՝ գնդակն ուղարկելով դարպասաձողից վեր։
Ավելին, 79-րդ րոպեին Սուլեյման Կամարան գրավել է «Սկալիցայի» դարպասը, սակայն VAR-ի միջամտությունից հետո մրցավարը չեղարկել է այն՝ նախքան հարվածը կանոնների խախտում արձանագրելով:
Այս ոչ-ոքիից հետո Բրատիսլավան ներկայացնող ակումբը վաստակում է 17 միավոր և տասը տուրից հետո հանգրվանում մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ


























































