«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ԱՊԼ-ի 28-րդ տուրի՝ «Ֆուլհեմի» հետ կայանալիք խաղից առաջ խոսել է մրցակցի մասին.
«ԱՊԼ վերադառնալուց հետո առաջին իսկ տուրից «Ֆուլհեմն» անհավանական լավ է խաղում: Անգլիական ֆուտբոլօում կան անհավանական լավ մենեջերներ, պարոն Փոթերը «Բրայթոնից», Սքոթ Պարկերը «Ֆուլհեմից»: Սրանք մարզիչ-նորարարներ են, ովքեր ունեն տղամարդկություն՝ գեղեցիկ ֆուտբոլ խաղալու համար: Սա Անգլիայում իմ 5-րդ մրցաշրջանն է, և ես այս թիմերում տեսնում եմ որակ, խաղի բարձր ստանդարտներ:
Ում խաղաո՞ճն է ավելի լավը. լսեք, Սքոթը երիտասարդ է, նա ունի մազեր, նա հաստատ ինձնից լավն է: Այս հարցում ես համաձայն եմ ոչ-ոքիի»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Manchester Evening News-ը:
«Ֆուլհեմ»-«Մանչեսթեր Սիթի» խաղը կկայանա վաղը՝ մարտի 13-ին, և կմեկնարկի ուղիղ կեսգիշերին: