Անգլիական «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան առաջիկա շաբաթների ընթացքում կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Իպսվիչից» կրած պարտությունից (1-2) հետո լոնդոնյան ակումբի ղեկավարությունը իսպանացի մասնագետին երկու խաղ է տվել ստեղծված իրավիճակը շտկելու համար։ Նշվում է, որ Արբելոայի առջև հստակ խնդիր է դրվել՝ նվազագույնը չորս միավոր վաստակել «Հալ Սիթիի» և «Քովենթրիի» դեմ առաջիկա հանդիպումներում։
Հաղորդվում է նաև, որ միջնորդներն արդեն սկսել են «Ֆուլհեմին» գլխավոր մարզչի պաշտոնի համար տարբեր թեկնածուներ առաջարկել։
Հիշեցնենք, որ Ալվարո Արբելոան լոնդոնյան թիմը գլխավորել է անցած ամռանը։ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած վեց տուրից հետո «Ֆուլհեմն» իր ակտիվում ունի ընդամենը 2 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։



























































