Անգլիայի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 5-րդ տուրում լոնդոնյան «Ֆուլհեմը» «Քրեյվեն Քոթեջ» մարզադաշտում հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքիով՝ 1:1 հաշվով։
Խաղի հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսում. 63-րդ րոպեին մանկունիացիների արգենտինացի պաշտպան Լիսանդրո Մարտինեսը գնդակն անզգուշորեն ուղարկեց սեփական դարպասը՝ առաջ մղելով դաշտի տերերին։
«Կարմիր սատանաները» պարտությունից կարողացան խուսափել միայն հիմնական ժամանակի ավարտից ընդամենը մեկ րոպե առաջ․ 89-րդ րոպեին Մաթեուս Կունյան դիպուկ հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը և փրկեց իր թիմին։
Այս հանդիպումից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 5 խաղում վաստակած 5 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը: «Ֆուլհեմն» իր ակտիվում ունի 2 միավոր և գտնվում է նախավերջին՝ 19-րդ տեղում:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































