Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ատալանտայի» նկատմամբ արտագնա հաղթանակը (1-0):
«Այո, մեզ հաջողվեց միայն մեկ գոլ խփել: Բայց մենք պետք է ավելի շատ կարևորենք թիմի կատարած աշխատանքը: Այո, մրցակիցը մեկ խաղացող պակաս ուներ, բայց մեզ համար հեշտ չէր: Եթե մենք կարողանում ենք գոլ չընդունել, սովորաբար հաջողվում է նաև գոլ խփել»,-Նաչոյի խոսքերն է փոխանցում football-italia.net-ը:
Հիշեցնենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 17-ին: