«Ռեալի» պաշտպաններ Դանի Կարվախալն ու Նաչոն ապաքինվել են ու պատրաստ կլինեն Լա լիգայի առաջիկա տուրում «Վիլյառեալի» դեմ խաղին, գրում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 10-րդ տուրի «Վիլառեալի» դեմ խաղում կկարողանա օգտագործել թե՛ Կարվախալին, թե՛ Նաչոյին։
Ինչ վերաբերվում է Կարիմ Բենզեմային, ապա ֆրանսիացի հարձակվողի մասնակցությունն առաջիկա խաղին դեռևս հարցականի տակ է։ Բենզեման «Վալենսիայի» դեմ խաղում հարված էր ստացել։
Հիշեցնենք, որ «արքայական» ակումբի պաշտպանության աջ եզրը վերջին շրջանում ամբողջությամբ բաց էր մնացել, քանի որ վնասվածքներ ունեին Կարվախալը, Նաչոն ու Ալվարո Օդրիոսոլան։