Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեշը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Լիվերպուլի» դեմ խաղի մասին:
«Մենք հիանալի մարզավիճակում ենք: Հիմա դինամիկան դրական է: Տակտիկական սխեման նշանակություն չունի, մենք պարզապես լավ արդյունք ենք ուզում պատասխան խաղից առաջ:
Ես այս մրցաշրջանում խաղում եմ իմ լավագույն ֆուտբոլը: Ես երջանիկ եմ և ինձ զգում եմ այս թիմի կարևոր խաղացող. Երկար ժամանակ է, ինչ ինձ այդպիսի չեմ զգում: Հուսով եմ, որ կկարողանամ շարունակել խաղալ այն վստահությամբ, որը հիմա ցուցադրում եմ»,-ասել է Նաչոն:
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Ռեալ»-«Լիվերպուլ» խաղը կկայանա ապրիլի 6-ին Մադրիդում: Հանդիպման մեկնարկը 23:00-ին է: