Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լիվերպուլը» ցանկանում է ուժեղացնել պաշտպանությունը:
AS պարբերականի հաղորդմամբ, «Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել այնպիսի պաշտպանի, որը կխաղա և՛ եզրում, և՛ կենտրոնում: Կլոպի համար այդպիսի պաշտպան է «Ռեալից» Նաչոն: ՉԼ-ի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչ «Լիվերպուլ»-«Ռեալ» հանդիպման ընթացքում անգլիական թիմի ներկայացուցիչները կհետևեն իսպանացու խաղին:
31-ամյա պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում անցկացրել է 20 հանդիպում: Նրա գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2022 թ, իսկ տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 մլն եվրո: