«Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը «Սևիլիայի» տրանսֆերային նպատակն է: Անդալուսյան ակումբը ամռանը հնարավոր փոխարինող է փնտրելու մարոկացի հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրիին:
Բացի Ազմունից, «Սևիլիայի» տրանսֆերային ցուցակում ընդգրկված են «Պորտուի» վինգեր Մուսա Մարեգան, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Նաուել Բուստոսը (խաղում է «Ժիրոնայում»)։
Ընթացիկ մրցաշրջանում Ազմունը 11 խաղում 11 գոլ ունի իր ակտիվում: Իրանցու պայմանագրի ժամկետը լրանում է մեկ տարի անց: