«Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը շարունակում է մնալ «Լիոնի» գլխավոր տրանսֆերային նպատակը։ Ֆրանսիացիները ծրագրում են ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել իրանցի խաղացողի։
«Լիոնի» և «Զենիթի» հարձակվողի միջև բանակցություններում դժվարություն է առաջանում այն պատճառով, որ իրանցին փոխել է իր գործակալին, ինչի պատճառով էլ ակումբը նրա հետ չի շփվում ամառվանից։
26-ամյա Ազմունի պայմանագիրը «Զենիթի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Այս մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։