«Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունն հայտնվել է «Նյուքասլի» հետաքրքրության կենտրոնում: Այս մասին հայտնում է skysports.com-ը:
Անգլիական ակումբը պատրաստվում է ն հունվարին զգալիորեն ուժեղացնել կազմը, որպեսզի ընթացիկ մրցաշրջանի վերջում ակումբը կարողանա խուսափել Անգլիայի Պրեմիեր լիգայից դուրս մնալուց։ «Նյուքասլի» տրանսֆերային նպատակների ցուցակում շատ խաղացողներ կան, որոնցից մեկն էլ Ազմունն է:
Այս մրցաշրջանում Սերդարը «Զենիթի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։