«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին բաց կթողնի մոտ երեք շաբաթ վնասվածքի պատճառով։ Իտալացի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի «Պորտուի» դեմ խաղին նախապատրաստվելու ընթացքում, հաղորդում է Football Italia-ն՝ հղում կատարելով Corriere dello Sport-ին։
Բոնուչին թիմի հետ մեկնել էր Պորտուգալիա, սակայն հայտացուցակից դուրս էր մնացել։ Ավելի վաղ վնասվածքներ էին ստացել Խուան Կուադրադոն և Արտուր Մելոն։ «Պորտուի» դեմ խաղին պատրաստ չէ նաև Պաուլո Դիբալան։ Աարոն Ռեմսին ամենայն հավանականությամբ դաշտ դուրս կգա։
«Պորտու» — «Յուվենտուս» առաջին խաղը կկայանա այսօր։